ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փող. թիվ 33 հասցեի բնակիչ Համազասպ Համլետի Հակոբյանի հայտը և հոմանքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փող. թիվ 33 հասցեի բնակիչ Համազասպ Համլետի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 15072019-04-0012, տրված 15.07.2020թ/, ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0737-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /խաղող/ 0,33 հա մակերեսով և /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 15072019-04-0004, տրված 15.07.2020թ/, ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0737-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 0,334 հա մակերեսով հողամասերը փոխարինել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի, բացօթյա չրանոց, պարիսպ և ավտոկայանատեղի կառուցելու նպատակով: 2. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն