Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 87

Ավելացվել է: 26-08-2020, 12:17 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 892 |
24 օգոստոսի 2020թ. ք. Էջմիածին

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փող. թիվ 33 հասցեի բնակիչ Համազասպ Համլետի Հակոբյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փող. թիվ 33 հասցեի բնակիչ Համազասպ Համլետի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 15072019-04-0005, տրված 15.07.2020թ/, ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0738-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 0,339 հա մակերեսով և /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 15072019-04-0021, տրված 15.07.2020թ/, ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0738-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 0,346 հա մակերեսով հողամասերը փոխարինել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի, պարիսպ և պահեստներ կառուցելու նպատակով:
2. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: