Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 85

Ավելացվել է: 26-08-2020, 12:14 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 52 |
24 օգոստոսի 2020թ. ք. Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները և հաշվի առնելով Էջմիածին քաղաքի Արագածի զնգ. թիվ 16 շենքի, թիվ 76 բն. բնակիչ Սերգեյ Մարտիրոսյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով Էջմիածին քաղաքի Արագածի զնգ. թիվ 16 շենքի, թիվ 76 բն. բնակիչ Սերգեյ Գևորգի Մարտիրոսյանին տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ քաղաք, Արագածի զանգված 16/109 հասցեում գտնվող 20 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-0821-0050/, ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով:
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 3 000/երեք հազար/ ՀՀ դրամ:
3. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: