ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները և հաշվի առնելով Էջմիածին քաղաքի Թ.Թորամանյան փող., թիվ 27 տան բնակիչ Գագիկ Գրիգորյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով Էջմիածին քաղաքի Թ.Թորամանյան փող., թիվ 27 տան բնակիչ Գագիկ Վարդանի Գրիգորյանին տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ քաղաք, Զվարթնոց թաղամաս Մանուշյան փողոց 2/10 հասցեում գտնվող 15 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-0840-0061/, առևտրի կետ կառուցելու նպատակով: 2. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 3 000 /երեք հազար/ ՀՀ դրամ: 3.Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն