ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-81 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Արագածի զանգված 1/98 հասցեում գտնվող 0,006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0822-0175/ հողամասը, բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով: 2. Հողամասի տարեկան կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գինը 1 /մեկ/ քմ-ի համար սահմանել 230 /երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: 3. Հողամասի նախավճարը սահմանել մրցույթի առարկայի նախնական գնի 5% չափով: 4. Հողամասի օգտագործման տրամադրումն իրականացնել Էջմիածնի համայնքապետարանի «մրցութային հանձնաժողովի» միջոցով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ավելացնել մեկնաբանություն