«17» հուլիսի 2020թ ք.Էջմիածին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Մերսեդես Բենց ՄԼ 430 մակնիշի, 10RU777 պետհամարանիշով փոխադրամիջոցի վթարված լինելու, դրա հետևանքով անօգտագործելու դառնալու հանգամանքը, Էջմիածին քաղաքի Նոր Եվդոկիա փողոց թիվ 18Ա տան բնակիչ Արմենուհի Ադամյանի և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տրամադրել Միհրան Սերգեյի Զաքարյանի անվամբ, ք. Էջմիածին, Սբ. Մ. Խորենացի փող., թիվ 1 շենք, թիվ 56 բնակարան հասցեում հաշվառված Մերսեդես Բենց ՄԼ 430 մակնիշի, 10RU777 պետհամարանիշով փոխադրամիջոցի համար գույքահարկի արտոնություն 99 779 /իննսունինը հազար յոթ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ գումարի չափով: 2. Նկատի ունենալով այն, որ վերոնշյալ փոխադրամիջոցը անհրաժեշտ է խոտանել, առաջարկել դիմումատուին մինչ 2020 թվականի օգոստոսի 1-ը դիմել ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում` փոխադրամիջոցը խոտանելու համար և նշված ժամկետում համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Էջմիածնի համայնքապետարան: 3. Եթե մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը դիմումատուն փոխադրամիջոցը չխոտանի, ապա սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն