Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 56

Ավելացվել է: 19-06-2020, 11:01 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 32 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հունիսի 2020թ. ք. Էջմիածին

Ելնելով Էջմիածնի համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակի շահագործման անվտանգության պայմաններից, ինչպես նաև աշխատանքային ժամերին համայնքապետարանի վարչական շենքի մուտքի դիմաց ավտոմեքենաների կայանման կանոնակարգման անհրաժեշտությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Տալ համաձայնություն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրել արգելափակոցներ հետևյալ տեղամասերում, համաձայն կից հատակագծի.
ա. բացվող-փակվող, էլեկտրական արգելափակոցներ՝
1) Կոմիտասի անվան հրապարակից դեպի համայնքապետարանի ճանապարհի ազգագրական թանգարանի դիմաց,
2) Կոմիտասի անվան հրապարակից դեպի համայնքապետարանի ճանապարհի համայնքապետարանի վարչական շենքի վերջնամասի հատվածում.
բ. անշարժ արգելափակոցներ՝
1) Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու կողմից դեպի համայնքապետարանի վարչական շենք՝ սրճարանի դիմաց
2) Արցախյան ազատամարտիկներին նվիրված հուշարձանից դեպի համայնքապետարանի վարչական շենք՝ Մ. Եկմալյանի կիսանդրու հարևանությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: