Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 52

Ավելացվել է: 19-06-2020, 10:54 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 25 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22-Ի ՄԱՐՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 38 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հունիսի 2020թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 22-ի «Էջմիածին համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու և Էջմիածին համայնքի ավագանու 12.10.2017թ. արտահերթ նիստ թիվ 8 թիվ 72 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ հավելվածի տեքստում կիրառվող «անապահով» բառերի փոխարեն կարդալ «խոցելի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Էջմիածին համայնքի
Ավագանու 22 մարտի 2019թ.
թիվ 4 նիստի թիվ 38 որոշմամբ
Փոփոխությունը հաստատված է
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի
Ավագանու 17 հունիսի 2020թ.
թիվ 6 արտահերթ նիստի թիվ 52 որոշմամբ

ԿԱՐԳ
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի (այսուհետ` համայնք) կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների և դրանց իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Համայնքի կամավոր խնդիրներն են՝
1) համայնքի սոցիալապես խոցելի բնակչության սոցիալական և առողջական խնդիրները լուծելու համար օգնության տրամադրման կազմակերպումը.
2) ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման աջակցումը.
3) աջակցություն համայնքում արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
4) աջակցություն համայնքում երիտասարդության դերի բարձրացմանը.
5) աջակցություն համայնքում սպորտի զարգացմանը
6) աջակցություն համայնքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը.
7) բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես խոցելի ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը.
8) Էջմիածին քաղաքի ծերերի տանը և <<Մեր տունը>> սոցիալական-հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն` անվճար սննդի տրամադրման ձևով ցուցաբերելը:
9) Պետ.Տնկարանում և Գարեգին Նժդեհի փողոցում բնակվող դպրոցական երեխաներին անվճար տեղափոխում ավտոբուսով դպրոց, օրական 2 անգամ:
3. Սույն կարգում թվարկված կամավոր խնդիրները սպառիչ չեն:
4. Համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են հետևյալ սեփական լիազորությունները՝
1) միջոցներ են ձեռնարկում համայնքի սոցիալապես խոցելի բնակչության սոցիալական և առողջական խնդիրները լուծելու համար օգնության տրամադրման ուղղությամբ
2) ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ
3) աջակցում են համայնքում արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
4) աջակցում են համայնքում երիտասարդության դերի բարձրացմանը.
5) աջակցում են համայնքում սպորտի զարգացմանը
6) աջակցում են համայնքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը.
7) աջակցություն են ցուցաբերում բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես խոցելի ընտանիքների ուսանողների ուսման վարձի վճարման կազմակերպմանը.
8) աջակցություն են ցուցաբերում համայնքի սոցիալական-հասարակական կազմակերպություններին և հիմնարկներին իրենց գործնեության իրականացման մեջ, ինչպես նաև քաղաքի հեռավոր ծայրամասում բնակվող դպրոցական տարիքի երեխաներին:
4. Համայնքի կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների իրականացման համար համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները չեն կարող գերազանցել համայնքի այդ տարվա բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 10 -%-ը:
5. Կամավոր խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների հատկացումը իրականացնում է համայնքի ղեկավարը՝ անկանխիկ եղանակով,համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և միայն դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հետևյալ չափորոշիչներով
1) համայնքի սոցիալապես խոցելի բնակչության սոցիալական և առողջական խնդիրները լուծելու համար յուրաքանչուր անձին օգնության դեպքում` - մինչև 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
2) ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար յուրաքանչուր անձին օգնության դեպքում` - մինչև 30 000/երեսուն հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
3) աջակցություն համայնքում արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացման համար՝ - 30 000/երեսուն հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
4) աջակցություն համայնքում երիտասարդության դերի բարձրացման համար՝ - մինչև 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
5) աջակցություն համայնքում սպորտի զարգացման համար - մինչև 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում, մասնավորոպես՝
• Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր գրավելու համար,
• Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնություններում 1-ին տեղը գրավելու համար.
6) աջակցություն համայնքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը- մինչև 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
7) բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես խոցելի ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացում յուրաքանչուր անձի դեպքում` ոչ ավելի քան տարեկան ուսման վարձի մինչև 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ, հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.
8) Էջմիածին քաղաքի ծերերի տանը և <<Մեր տունը>> սոցիալական-հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն` անվճար սննդի տրամադրման ձևով ցուցաբերելը:
9) Պետ.Տնկարանում և Գարեգին Նժդեհի փողոցում բնակվող դպրոցական երեխաներին անվճար տեղափոխում ավտոբուսով դպրոց, օրական 2 անգամ(ամսական մինչև 110 000 /հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ):
6. Այլ դեպքում, երբ համայնքի ղեկավարի կողմից կամավոր խնդիրների լուծման համար չի պահանջվում ֆինանսական և գույքային միջոցների հատկացում՝ համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
7. Կամավոր խնդիրների լուծման իրականացման առաջարկություն կարող են նախաձեռնել համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները, բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ:
8. Նախաձեռնողը համայնքի ղեկավարի քննարկմանն է ներկայացնում խնդրի լուծման իրականացման վերաբերյալ առաջարկությունը` նշելով դրա նպատակը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը և ներկայացնելով անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են:
9. Համայնքի ղեկավարը դիմումը և սույն կարգի 8-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո`
1) կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնվելու դեպքում` 10 /տաս/ օրվա ընթացքում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում կամավոր խնդրի իրականացման համար գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդրի իրականացման վերաբերյալ նախաձեռնողի ներկայացրած փաստաթղթերը և սույն կարգով նախատեսված չափորոշիչների համապատասխանության դեպքում միանձնյա կայացնում է որոշում, այդ մասին տեղեկացնելով նախաձեռնողին.
2) կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու դեպքում նախաձեռնողին` գրավոր տեղեկացնում է այդ մասին՝ նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
10. Եթե կամավոր խնդրի լուծման իրականացման նախաձեռնողը սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը` սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները կարող է ավագանուն ուղղված դիմումը ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմ, որը պարտադիր քննարկվում է ավագանու առաջիկա նիստում:
11. Համայնքի ավագանին սույն կարգի 10-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդրի լուծման հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնդրի լուծման իրականացման համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ:
Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են` կամավոր խնդրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացումը մերժելու դեպքում մերժելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
12.Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ դիմումները քննարկելուց հետո, տրվում է կամավոր խնդրի լուծման իրականացման համար եզրակացություն, նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցի հատկացման չափը և անհրաժեշտությունը:
13. Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներն են՝
1) համայնքի բնակիչ հանդիսանալը.
2)սոցիալապես խոցելի ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման դրական եզրակացությունը.
3)համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի հետ համատեղ տնտեսություն չվարելը:
14.Նույն ընտանիքին տարվա ընթացքում սոցիալական օգնություն կարող է հատկացվել առավելագույնը 1 /մեկ/ անգամ: Արգելվում է սոցիալական օգնության հատկացումը համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին կամ նրանց մերձավոր ազգականներին:
15. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չկարգավորված կամավոր խնդիրների լուծումների իրականացումը սահմանվում են միայն ավագանու որոշմամբ :
16.Իրականացված կամավոր խնդիրների վերաբերյալ հաշվետվությունը երկու ամիսը մեկ անգամ ներկայացվի համայնքի ավագանուն:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: