Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 51

Ավելացվել է: 19-06-2020, 10:52 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 23 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հունիսի 2020թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Կամո փողոցները քաղաքի երթևեկի համար կարևոր են, իսկ դրանց ամբողջովին անցանելի և երթևեկելի լինելը խիստ անհրաժեշտ է, ինչի կապակցությամբ ծագում է գնման անհետաձգելի պահանջ, քանի որ նախատեսված աշխատանքների համար սահմանված ժամկետը, ըստ նախագծի կազմում է 3 (երեք) ամիս, իսկ նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 40-օրյա ժամկետի կիրառումը նաև արտակարգ դրության պայմաններում դառնում է անհնար, համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կողմից Սպանդարյան և Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված քառասուն օրյա ժամկետը կրճատել և սահմանել տասնհինգ օրացուցային օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: