Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 50

Ավելացվել է: 19-06-2020, 10:51 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 21 |
«ԷՋՄԻԱԾԻՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ-ԻՆ ԵՎ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-ԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հունիսի 2020թ. ք. Էջմիածին

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարում Էջմիածին քաղաքի բուժաշխատողների անձնվեր աշխատանքը քաղաքացիների առողջության պահպանման և բուժման գործընթացում, հետագա աշխատանքները առավել որակյալ կազմակերպելու նպատակով, Էջմիածին քաղաքի բուժհաստատությունների համար գույք ձեռք բերելու և մի խումբ աշխատակիցների խրախուսելու նպատակով և հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Էջմիածին համայնքի 2020թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից հատկացնել 1400.0 հազ. դրամ գումար՝ այդ թվում «Էջմիածին» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին 700.0 հազ. դրամ՝ բժշկական ախտահանիչ սարք ձեռք բերելու համար, «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ին 700.0 հազ. դրամ՝ աշխատակիցներին խրախուսելու համար:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: