Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 48

Ավելացվել է: 20-05-2020, 12:32 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 27 |
«19» մայիսի 2020թ. ք.Էջմիածին

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-81 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոցի 971/7 հասցեում գտնվող 1,5052քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման /կադաստրային ծածկագիր 04-002-0528-0001/ հողամասից 0,9հա մակերեսով տարածքը, սպորտային և զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով:
2. Հողամասի տարեկան կառուցապատման իրավունքի վճարի նախնական գինը սահմանել 900 000 /ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Հողամասի նախավճարը սահմանել մրցույթի առարկայի նախնական գնի 5% չափով:
4. Հողամասի օգտագործման տրամադրումն իրականացնել Էջմիածնի համայնքապետարանի «մրցութային հանձնաժողովի» միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: