Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 43

Ավելացվել է: 20-05-2020, 12:14 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 103 |
«19» մայիսի 2020թ. ք. Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՏԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2Բ ՇԵՆՔ ԹԻՎ 4/3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ, ԻՍԿ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0,0218 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ, 594-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Էջմիածին համայնքի Պատկանյան փողոցի թիվ 2Բ շենք թիվ 4/3 տան բնակիչ Վալերի Յուրիի Անդրեևի լիազորված անձ Էդվարդ Լևոնի Ափոյանի դիմումը և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Վալերի Յուրիի Անդրեևին (ծնված 08.11.1972թ., անձնագիր BA 1769949, տրված 08.06.2015թ-ին 057-ի կողմից, հաշվառված՝ ք.Էջմիածին Պատկանյան փողոցի թիվ 2Բ շենք թիվ 4/3 բնակելի տուն) անհատույց, սեփականության իրավունքով, նվիրատվության միջոցով օտարել Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ սեփականության վկայական թիվ 2491052, տրված 19.12.2007թ.) Պատկանյան փողոցի թիվ 2Բ շենք թիվ 4/3 հասցեում գտնվող բնակելի տունը:
2. Բնակելի տան պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 0,0218հա մակերեսով հողամասը օտարել ուղղակի վաճառքով:
3.Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Նվիրառուի կողմից հողամասի կադաստրային արժեքը մուծելուց հետո Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և նվիրառուի միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության և ուղղակի վաճառքի մասին պայմանագրերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: