Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 37-Ն

Ավելացվել է: 20-05-2020, 11:23 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 10 |
19 մայիսի 2020թ. ք. Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 27-ի թիվ 206-Ն որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 30.04.2020թ. թիվ /27.3/8972-2020 գրությունը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Ավելացնել` վարչական բյուջեի եկամուտների «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» 342 տողը 116.32 հազ. դրամ:
Էջմիածին համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 116.32 հազ. դրամ և հաստատել 1693120.0 հազ. դրամ:
2. Ավելացնել` «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /բաժին 01, խումբ 3, դաս 3/ հոդվածը /հոդ. 4111/ 116.32 հազ. դրամ:
Էջմիածին համայնքի 2020թ. վարչական բյուջեի ծախսերը ավելացնել 116.32 հազ. դրամ և հաստատել 1589248.62 հազ. դրամ:
3. Սույն որոշումn ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: