Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 25

Ավելացվել է: 20-02-2020, 17:42 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 8 |
«18» փետրվարի 2020թ. ք. Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 03.09.2019թ «Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնական» ՊՈԱԿ-ի 03.09.2019թ թիվ 183 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի սեփականություն համարվող Սետրա S-215 HR մակնիշի, 837ԼԼ70 պետ. համարանիշի (արտադրության տարեթիվը 1991թ., նույնականացման համարը` WKK17900001041380, գույնը` բաց կանաչ, շարժիչի համարը` 90000009090541) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ Տրանսպորտային միջոց) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնական» ՊՈԱԿ-ին :
2. Լիազորել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնական» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքել Տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր և կատարել հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: