Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 23

Ավելացվել է: 20-02-2020, 17:35 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 10 |
18 փետրվարի 2020թ. ք.Էջմիածին

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնի ստորաբաժանում ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել 36քմ մակերեսով /II.4/05 համարակալումով/ ոչ բնակելի տարածքը, որը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Էջմիածնի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում :
2. Տարածքի ամսական վարձավճարի չափը՝ յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 500 /հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Էջմիածին համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: