Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 14

Ավելացվել է: 22-01-2020, 15:44 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 200 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հունվարի 2020թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Անվանափոխել Էջմիածին համայնքի վարչական տարածքում գտնվող Չարենցի փողոցի նույն փողոցից դեպի Պատկանյան փողոց միացնող հատվածը /նախկին տնակների տարածք/, համաձայն կից հատակագծի՝ Չարենցի փողոց, 1-ին նրբանցք:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված անվանափոխության հետ և կատարել անվանատախտակների պատրաստման և տեղադրման աշխատանքներ:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին՝ կատարելու անվանատախտակների պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացված ակտերի:
4. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
5. Սույն որոշմամբ կատարված անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքին, ՀՀ կադաստրի կոմիտեին և Էջմիածնի համայնքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: