Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 11

Ավելացվել է: 22-01-2020, 15:40 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 29 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հունվարի 2020թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ հոդվածի, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010 թվականի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի II-րդ մասի 2-րդ կետի դրույթները և «Խելացի կանգառ 1» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Հովհաննսիյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ «Խելացի կանգառ 1» ՍՊԸ-ին տրամադրելու առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող`
• Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի թիվ 4/8 հասցեում գտնվող 0,0015հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային տրանսպորտի գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-1314-0033/,
• Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի թիվ 4/7 հասցեում գտնվող 0,0014հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային տրանսպորտի գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-1314-0034/, խելացի կանգառներ տեղադրելու նպատակով:
2. Առաջարկել` կառուցապատման իրավունքը տրամադրել 10 /տասը/ տարի ժամկետով, իսկ տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
3. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: