Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 5

Ավելացվել է: 22-01-2020, 15:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 36 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Մ. ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1-ԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «Ս. ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2-ՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԺԱՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հունվարի 2020թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 34-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Էջմիածնի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1-ին երաժշտական դպրոց» և «Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2-րդ երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ներում մանկավարժների փաստացի պարապած յուրաքանչյուր դասաժամի համար սահմանել լրավճար 319 /երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշմանը տրվում է հետադարձ ուժ և այն տարածվում է 2020թ-ի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: