Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 14 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 137-Ն

Ավելացվել է: 5-12-2019, 16:22 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 33 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ․ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 դեկտեմբերի 2019թ., ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածինհամայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Հաշվի առնելով, որ Էջմիածին համայնքի 2019թ. բյուջեի ֆոնդային մասում հավաքագրվել է լրացուցիչ եկամուտ և միաժամանակ կարիք է առաջացել կատարելու անհրաժեշտ լրացուցիչ ծախս՝ Ֆոնդային մասի եկամուտների պլանը լրացուցիչ հավաքագրված մուտքերի հաշվին ավելացնել 12000.0 հազ. դրամով: Ավելացնել հողի օտարումից մուտքերը 12000.0 հազ. դրամ և հաստատել 76100.0 հազ. դրամ:
2. Ծախսային մասում ավելացնել «Բարեկարգում» տնօրինության /բաժին 06, խումբ 2, դաս 1/ «Վարչական սարքավորումներ» հոդվածը /հոդ. 5122/ 12000.0 հազ. դրամ` Էջմիածնի Կոմիտասի հրապարակում տեղադրելու համար Ամանորյա տոնածառ ձեռք բերելու համար:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: