Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 12 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 123

Ավելացվել է: 31-10-2019, 11:40 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 56 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 հոկտեմբերի 2019թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և հինք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 346-Ն որոշման հավելվածի 21-րդ և 22-րդ կետերի պահանջները
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանի վարչական շենքի տանիքում՝ ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Ս-40 մակնիշի էլեկտրական /չաշխատող/ շչակը, որպես գույքային արժեք՝ հաշվառել Էջմիածնի համայնքապետարանի հաշվեկշռում:
2. Սահմանել, որ վերը նշված ազդարարման համակարգի պահպանման և սպասարկման համար պատասխանատու են հանդիսանում՝
ա) համայնքի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը,
բ) համայնքի քաղաքացիական պաշտպանության կապի և ազդարարման խումբը:
3. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահին մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ, ավագանու առաջիկա նիստում հաստատման ներկայացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: