Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 89

Ավելացվել է: 6-08-2019, 11:42 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 20 |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ տնօրեն Տ. Սահակյանի դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը վարձակալության իրավունքով տրամադրել II.4/17 համարակալումով, 11,4քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը, որը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Էջմիածնի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում, անշարժ գույքի գնահատման և հաշվապահական ծառայությունների մատուցման գործնեություն ծավալելու նպատակով, որպես գրասենյակ օգտագործելու համար՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Տարածքի ամսական վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար սահմանել 500 /հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Էջմիածին համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: