Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 88

Ավելացվել է: 6-08-2019, 11:41 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 160 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով <<ՀՀ նկարիչների միություն>> ՀԿ նախագահ Ս. Սաֆարյանի դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ Էջմիածին համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք` 2389852 սեփականության վկայական/, ք. Էջմիածին, Մ. Մաշտոց փողոց, թիվ 75 հասցեում գտնվող Մշակույթի տան, առաջին հարկում գտնվող թիվ 8, 9 և 10 սենյակները ժամանակավոր տիրապետման և օգտագործման տրամադրել <<ՀՀ նկարիչների միություն>> ՀԿ-ին, ՀՀ նկարիչների միության Արմավիրի մասնաճյուղի կենտրոնական գրասենյակ օգտագործելու նպատակով՝ 4 /չորս/ տարի ժամկետով:
2. Տարածքը <<ՀՀ նկարիչների միություն>> ՀԿ-ին տրամադրել անհատույց:
3. Կոմիտասի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ի տնօրենին առաջարկել մեկամսյա ժամկետում <<ՀՀ նկարիչների միություն>> ՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: