ՀՈՂԱՄԱՍՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 01.06.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի, Նար-Դոս փողոցի թիվ 1/53 հասցեի հարակից տարածքում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն հանդիսացող, որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր չունեցող՝ 32,4քմ մակերեսով հողամասը ճանաչել Էջմիածին քաղաքային համայնքի սեփականություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն