Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 82

Ավելացվել է: 12-07-2019, 11:27 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 120 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրեսնգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի <<ա>> ենթակետի դրույթները և Էջմիածին քաղաքի Շիրվանզադե փողոցի 8 հասցեի բնակիչ Ռուբեն Արմենի Ղարիբյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով Ռուբեն Արմենի Ղարիբյանին /կառուցապատող/ օգտագործման տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փող., թիվ 8/80 հասցեում գտնվող 0,002հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը կրպակ, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների կառուցման համար:
2. Կառուցապատման իրավունքի վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 4 000 /չորս հազար/ ՀՀ դրամ:
3.Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: