ՀՈՂԱՄԱՍՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 01.06.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի, Սպանդարյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված, որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր չունեցող՝ 170,5քմ մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0085-0066/ճանաչել Էջմիածին քաղաքային համայնքի սեփականություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն