Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 74

Ավելացվել է: 12-07-2019, 11:19 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 85 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՍՈՒԲ ԲԵԿ ԹԵՄՈՒՐՅԱՆՑ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի 8-րդ մասով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Ուսուբ Բեկ Թեմուրյանց փողոցի բնակիչների գրություն-խնդրանքը
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Անվանափոխել Էջմիածին քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող <<Ուսուբ Բեկ Թեմուրյանց >> փողոցը՝ <<Մայիսյան >> փողոցի:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխության հետ և կատարել անվանատախտակների պատրաստման և տեղադրման աշխատանքներ:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին՝ կատարելու անվանատախտակների պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացված ակտերի:
4. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար
5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՀ Արմավիրի մարզային ստորաբաժանմանը և Էջմիածնի համայնքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: