Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 72

Ավելացվել է: 12-07-2019, 11:17 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 83 |
ՎԱԶԳԵՆ ԹՈՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1732-Ն որոշման և հիմք ընդունելով Վազգեն Թորոսի Հարությունյանի 26.04.2019թ. գրությունը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Վազգեն Թորոսի Հարությունյանին հողի սեփականության իրավունքի պետական ակտով տրամադրված (հիմք Ա 039515 ակտ) ՝ Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,7565 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 04-002-0118-0012, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծին և դասել՝ նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, իսկ հողատեսքը՝ վարելահող 3-րդ կարգի:
2. Համայնքի հողերի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: