Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 68

Ավելացվել է: 12-07-2019, 09:50 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 82 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի «ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2019Թ. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 95 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 4-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2019թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 95 որոշմամբ հաստատված 2019թ. համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանող թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը
• <<Աշխատակիցների քանակը 91>> փոխարեն կարդալ <<Աշխատակիցների քանակը 87>>
• Հանել տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ մասում 8-րդ կետի <<պահակապետ>> հաստիք, 1 միավոր, 100000 դրույքաչափով, 100000 աշխատավարձի ֆոնդով.
• Հանել տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ մասում 9-րդ կետի <<պահակ>> հաստիք, 4 միավոր, 72752 դրույքաչափով, 291008 աշխատավարձի ֆոնդով.
• Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ մասը լրացնել 9-րդ կետով՝ <<բանվոր>> հաստիք, 1 միավոր, 72752 դրույքաչափով, 72752 աշխատավարձի ֆոնդով.
• տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ մասում ընդամենը տողում <<24>> թվերի փոխարեն կարդալ<<20>>, իսկ հավելվածի ընդամենը տողում <<91>> թվերի փոխարեն կարդալ<<87>> թիվը. <<10 917 624>> թվերի փոխարեն կարդալ <<10 599 368>> թվերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: