Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 66

Ավելացվել է: 12-07-2019, 09:46 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 76 |
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, 38-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով Արմավիրի մարզային փրկարարական վարչության խնդրանքը վերանորոգման աշխատանքներին աջակցելու մասին, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի 17.05.2019թ. թիվ 01/7/02955-2019 գրությունը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին աջակցելու նպատակով քաղաքապետարանի /բաժին 01, խումբ 1, դաս 1/ հոդվածից /հոդ. 5122/ 972.3 հազ. դրամ հատկացնելու համար՝ մետաղապլաստե պատուհան, մետաղապլաստե դուռ և կամար պատուհան ձեռք բերելու համար:
2. Տալ համաձայնություն սույն որոշման առաջին մասում նշված գույքը ձեռք բերելուց հետո, սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու (նվիրատվության) միջոցով օտարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: