Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 57

Ավելացվել է: 4-06-2019, 15:38 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 150 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի «ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2019Թ. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 95 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ԹԻՎ 9-Ի, ԹԻՎ-12 ԵՎ ԹԻՎ 16-Ի ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 մայիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 4-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2019թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 95 որոշմամբ հաստատված
1) հավելված 9-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
• <<Աշխատակիցների քանակը 19>> փոխարեն կարդալ <<Աշխատակիցների քանակը 20>>
• 6-րդ երաժշտության դաստիարակ տողի միավոր <<0,5>> թիվի փոխարեն կարդալ <<1>> միավոր, <<42 600>> թվերի աշխատավարձի ֆոնդի փոխարեն <<85200>> թվերը,
• հավելվածի ընդամենը տողում <<19,54>> թվերի փոխարեն կարդալ<<20,04>>, իսկ <<1 556 772>> թվերի փոխարեն <<1 599 372>>
2) հավելված 12-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
• <<Աշխատակիցների քանակը 19>> փոխարեն կարդալ <<Աշխատակիցների քանակը 20>>
• 6-րդ երաժշտության դաստիարակ տողի միավոր <<0,5>> թիվի փոխարեն կարդալ <<1>> միավոր, <<42 600>> թվերի աշխատավարձի ֆոնդի փոխարեն <<85 200>> թվերը,
• հավելվածի ընդամենը տողում <<19,54>> թվերի փոխարեն կարդալ<<20,04>>, իսկ <<1 556 772>> թվերի փոխարեն` <<1 599 372>>
3) հավելված 16-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
• <<Աշխատակիցների քանակը 21>> փոխարեն կարդալ <<Աշխատակիցների քանակը 24>>
• 4-րդ դաստիարակ տողի միավոր <<5,6>> թիվի փոխարեն կարդալ <<6,72>> միավոր, <<426 000>> թվերի աշխատավարձի ֆոնդի փոխարեն <<511 200>> թվերը,
• 11-րդ դայակ տողի միավոր <<5>> թվի փոխարեն կարդալ <<6>> միավոր, <<363 760>> թվերի աշխատավարձի ֆոնդի փոխարեն <<436 512>> թվերը,
• հավելվածի ընդամենը տողում <<22,16>> թվերի փոխարեն կարդալ<<24,28>>, իսկ <<1 757 324>> թվերի փոխարեն <<1 830 076>>
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: