Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 56

Ավելացվել է: 4-06-2019, 15:37 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 135 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի «ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2019Թ. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 95 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2-Ի ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 մայիսի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 4-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2019թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 95 որոշմամբ հաստատված 2019թ. համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանող թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը
ա) Իրավաբանական բաժին մասում ավելացնել առաջատար մասնագետ հաստիք, 124500 դրույքաչափով, 124500 աշխատավարձի ֆոնդով.
բ) Իրավաբանական բաժին մասում հանել երկրորդ կարգի մասնագետ մեկ հաստիքը, աշխատավարձի ֆոնդը սահմանելով 100200
գ) Իրավաբանական բաժին մասում ընդամենը տողը փոփոխել `<<607400>> թվերի փոխարեն կարդալ ՝<<631700>> թվերը, հաստիքացուցակի վերջում ընդամենը տողը փոփոխել `<<10 893 342>> թվերի փոխարեն կարդալ ՝<<10 917 624>> թվերը.
3. Առաջարկել Էջմիածին համայնքի ղեկավարին` Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշմամբ հաստատված առաջին կետի <<ա>> ենթակետը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5. Սույն որոշմամբ հաստատված առաջին կետի <<բ>> ենթակետը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից սկսած 15-րդ օրը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: