Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 46

Ավելացվել է: 8-05-2019, 11:37 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 125 |
29 ապրիլի 2019թ. ք.Էջմիածին

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի և 83-րդ հոդվածի երկրորդ մասի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով այլընտրանքային աշխատանքային ծառայողների համար այլ ընթացիկ դրամաշնորհի ու պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ավելացմանն՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել 2019թ. բյուջեի փոփոխություն:
Ելնելով վերոհիշյալից, Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Ավելացնել՝ՙ
• 1342 տողը 64.0 հազ. դրամ:
• 1393 տողը 30.0 հազ. դրամ:
Էջմիածին քաղաքի 2019թ. բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 94.0 հազ. դրամ և հաստատել 1385094.0 հազ. դրամ:
2. 2019թ. բյուջեի ծախսերը ավելացնել 94.0 հազ. դրամ և ուղղել՝
• ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /բաժին 01, խումբ 3, դաս 3/ հոդվածին /հոդ. 4261/ 64.0 հազ. դրամ:
• տնօրինության /բաժին 06, խումբ 2, դաս 1/ հոդվածին /հոդ. 4729/ 30.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: