Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 49

Ավելացվել է: 8-05-2019, 11:50 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 140 |
29 ապրիլի 2019թ. ք.Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի «ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2019Թ. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 95 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ԹԻՎ 3-Ի ԵՎ ԹԻՎ 8-Ի ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 4-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2019թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 95 որոշմամբ հաստատված
1) հավելված 3-ի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
• ավելացնել էլեկտրիկի հաստիք և <<<Բարեկարգում և կանաչապատում>> տեղամասի 6-րդ կետը կարդալ հետևայլ կերպ՝ էլեկտրիկի հաստիք, 2 միավոր, 72752 դրույքաչափով, 145 504 աշխատավարձի ֆոնդով.
• ընդամենը տողը փոփոխել `<<56>> միավորի փոխարեն կարդալ ՝<<57>>, <<5 572 748>> թվերի փոխարեն կարդալ <<5 645 500>> թվերը.
2) հավելված 8-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
• հանել 7-րդ տողը՝ էլեկտրիկի հաստիք, 1 միավոր, 77000 դրույքաչափով, 77000 աշխատավարձի ֆոնդով.
• փոփոխել 9-րդ տողը՝ <<72752>> դրույքաչափի փոխարեն կարդալ <<112 500>> դրույքաչափ, <<72752>> աշխատավարձի ֆոնդի փոխարեն կարդալ <<112 500>> աշխատավարձի ֆոնդ.
• ընդամենը տողը փոփոխել՝ <<25>> միավորի փոխարեն կարդալ ՝<<24>>, <<1 986 040>> թվերի փոխարեն կարդալ <<1 948 788>> թվերը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: