Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 43

Ավելացվել է: 1-04-2019, 11:07 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 147 |
22 մարտի 2019թ. ք.Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է
1.Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի, Տերյան փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 306քմ մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0513-0027/ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը, հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով:
2. Հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 100% չափով:
3. Հողամասի աճուրդի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի <<Աճուրդային հանձնաժողով>> -ի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: