Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 42

Ավելացվել է: 1-04-2019, 11:05 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 142 |
22 մարտի 2019թ. ք.Էջմիածին

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12.02.2019Թ. ԹԻՎ 20 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1732-Ն որոշման և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 14.03.2019թ. թիվ Կ-11/03/2019-6-0040 որոշումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2657816/ Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք, Պետ. Տնկարան 6/3 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 04-002-0015-0010/ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծին և դասել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական /կադաստրային ծածկագիր 04-002-1015-0010/:
2.Համայնքի հողերի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 12.02.2019թ-ի <<Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային եղանակով օտարելու մասին>> թիվ 20 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: