ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22 հունվարի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42 -րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի ավագանու 29.06.2018թ. թիվ 29 որոշումը և ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու հարկատուներին ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաշվի առնելով համայնքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը` հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, Էջմիածին համայնքի հարկատուներին, ովքեր ժամանակին կատարել են իրենց հարկային պարտավորությունները՝ տրամադրվում է արտոնություն գույքահարկի գծով՝ 6 277 226/վեց միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր քսանվեց/ դրամի չափով և հողի հարկի գծով 4 438 824 /չորս միլիոն չորս հարյուր երեսունութ հազար ութ հարյուր քսանչորս/, ընդհանուր 10 716 050 /տաս միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար հիսուն/ ՀՀ դրամ, համաձայն կից ներկայացվող ցուցակի և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ. <<Հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ավագանու գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշումը՝ Էջմիածնի համայնքապետարանը Ձեզ տրադրում է հարկային արտոնություն N գումարի չոփով>>: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն