Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 9

Ավելացվել է: 6-02-2019, 15:14 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 110 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 հունվարի 2019թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21122018-04-0022/ Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Վ. Տերյան փողոց, 964 հողամաս հասցեում գտնվող 0.0458հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0507-0058/ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը, բնակելի նշանակության շինություն կառուցելու նպատակով:
2.Հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 100% չափով:
3.Հողամասի աճուրդի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4.Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի <<Աճուրդային հանձնաժողով>> -ի միջոցով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: