Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 13 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 84

Ավելացվել է: 27-11-2018, 11:59 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 28 |
20 նոյեմբերի 2018թ. ք. Էջմիածին

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42 -րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի ավագանու 29.06.2018թ. թիվ 29 որոշումը և ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու հարկատուներին ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաշվի առնելով համայնքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը` հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, Էջմիածին համայնքի հարկատուներին, ովքեր ժամանակին կատարել են իրենց հակային պարտավորությունները՝ տրամադրվում է արտոնություն գույքահարկի գծով՝ 1 234 545 /մեկ միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր քառասունհինգ/ դրամի չափով համաձայն կից ներկայացվող ցուցակի և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ.
<<Հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ավագանու գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշումը՝ Էջմիածնի համայնքապետարանը Ձեզ տրադրում է հարկային արտոնություն N գումարի չոփով>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: