Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 13 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 82

Ավելացվել է: 27-11-2018, 11:56 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 26 |
20 նոյեմբերի 2018թ. ք. Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 4 շենքի, թիվ 38 բնակարանի բնակիչներ՝ Վարդանուշ Մանուկի Հովհաննիսյանի, Մհեր Մհերի Հարությունյանի ու Անի Ավետիսի Հովհաննիսյանի դիմումները և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Էջմիածին համայնքի սեփականություն համարվող Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 4 շենքի, թիվ 38 հասցեում գտնվող 46,7 քմ բնակարանը նվիրել Վարդանուշ Մանուկի Հովհաննիսյանին, Մհեր Մհերի Հարությունյանին ու Անի Ավետիսի Հովհաննիսյանին (3 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն։
2.Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործամ բաժնի աշխատակիցներին Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: