Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 13 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 80

Ավելացվել է: 27-11-2018, 11:53 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 27 |
20 նոյեմբերի 2018թ. ք. Էջմիածին

ԱՐՄԻՆԵ ԼՅՈՎԱՅԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1732-Ն որոշման և հիմք ընդունելով Արմինե Լյովայի Թովմասյանի 2018 թվականի հոկտեմբերի 3-ի դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Արմինե Լյովայի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Էջմիածին քաղաքի Արագածի թաղամասի թիվ 8Բ հասցեում գտնվող (հիմք 21.02.2005թ. թիվ 1223998 սեփականության վկայական) 790քմ հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծին և դասել՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
2.Համայնքի հողերի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: