Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 38

Ավելացվել է: 26-07-2018, 11:44 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 94 |
24 հուլիսի 2018թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի III բաժնի 13-րդ մասի պահանջները և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Էջմիածին համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 03-ի «էջմիածին քաղաքի կալինին փողոցն անվանափոխելու մասին» թիվ 40 որոշման մեջ կատարել փոփոխություն.
<< §Նոր Եվդոկիա¦ նրբանցք >> բառերը փոփոխել << §Նոր Եվդոկիա փողոց, 1-ին նրբանցք¦ >> բառերով:
2.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
3. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՀ Աարմավիրի մարզային ստորաբաժանմանը և Էջմիածնի քաղաքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: