ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 16 » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 16

Ավելացվել է: 16-04-2018, 11:49 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 68 |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի և <<Նախադպրոցական կրթության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հաստատություններ այցելող երեխաների ծնողների ցանկությունները և քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Սահմանել Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքի ռեժիմը ըստ հետևյալի՝
• Նախադպրոցական ուսումնական հաստատությունները աշխատում են շաբաթական հինգ օր:
• Հաստատությունների աշխատանքային օրվա տևողությունը սահմանվում է 8 ժամ:
Տվյալ ռեժիմից բացառություն է կազմում Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի երկարօրյա խումբը, որի աշխատանքային օրվա տևողությունը սահմանվում է 10,5 ժամ:
• Հաստատությունների աշխատողները ունեն մեկ ժամյա ընդմիջման իրավունք, որը կազմակերպվում է տեղում՝ երեխաների հանգստի /քնի/ ժամին, հաշվի առնելով նախադպրոցական հաստատության առանձնահատկությունները և իրականացվում է ոչ պակաս, քան մեկ ամիս առաջ կազմված հերթափոխության գրաֆիկով՝ հաստատված հաստատության տնօրենի կողմից:
• Հերթափոխության գրաֆիկում նշվում են աշխատողների աշխատանքի և ընդմիջումների հերթագայությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: