Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 2

Ավելացվել է: 25-01-2018, 17:25 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 212 |
19 հունվարի 2018թ., ք. Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի և 83-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներով և Հայաստանի Հանրապետության <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքների պահանջներով և հիմք ընդունելով, որ 2017թ. բյուջետային տարին եզրափակելուց հետո 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Էջմիածին քաղաքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 92170.7 հազ. դրամ, որից վարչական մասում` 45604.0 հազ. դրամ, ֆոնդային մասում 46566.7 հազ. դրամ: Հաշվի առնելով, որ բյուջեի վարչական և ֆոնդային մասերում առաջացել է նախորդ տարվա ընթացքում կատարված, սակայն չֆինանսավորված պարտավորություններ /նախորդ տարվա պարտքեր/ 17467.5 հազ. դրամ, որից 14740.6 հազ. դրամ վարչական բյուջեի, 2726.9 հազ. դրամ ֆոնդային բյուջեի ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը.
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. 2018թ. բյուջեի վարչական մասի եկամուտները հաստատել 1337867.7 հազ. դրամ,
որից`
ա/ հողի հարկ 77507.3 հազ. դրամ
բ/ գույքահարկ 299905.5 հազ. դրամ
գ/ պետական տուրք 23000.0 հազ. դրամ
դ/ տեղական տուրքեր 33146.0 հազ. դրամ
ե/ այլ ոչ հարկային եկամուտներ 282750.4 հազ. դրամ
զ/ դոտացիա պետական բյուջեից 603209.2 հազ. դրամ
է/ պատվիրակված լիազորություն ՔԿԱԳ 7297.5 հազ. դրամ
ը/ սուբվենցիա 5601.4 հազ. դրամ
թ/ այլ ընթացիկ դրամաշնորհ 4410.0 հազ. Դրամ
ժ/ այլ դոտացիաներ /համայնքի բյուջեի եկամուտների կորուստների համար պետության կողմից փոխհատուցվող գումարներ/ 1040.4 հազ. դրամ
2. 2018թ. բյուջեի վարչական մասում առաջացած նախորդ տարվա պարտքերի մարմանը տարեսկզբի ազատ մնացորդից ուղղել 14740.6 հազ. դրամ: Վարչական մասում ըստ բնագավառների ծախսերը հաստատել հետևյալ չափերով`
ա/ քաղաքապետարանի պահպանման ծախսեր 176269.1 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 2429.4 հազ. դրամ
բ/ կրթության համակարգի ֆինանսավորման
և սուբսիդավորման ծախսեր 331334.9 հազ. դրամ
գ/ մշակույթի սուբսիդավորման ծախսեր 204463.7 հազ. դրամ
դ/ սպորտի համակարգի ֆինանսավորման
և սուբսիդավորման ծախսեր 61051.9 հազ. դրամ
ե/ բնակ-կոմունալ վարչության ծախսեր 107370.4 հազ. դրամ
զ/ բարեկարգման համակարգի ֆինանսավորման ծախսեր 155850.5 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 430.1 հազ. դրամ
է/ ՔԿԱԳ բաժնի պահպանման ծախսեր 7389.5 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 92.0 հազ. դրամ
ը/ համաքաղաքային միջոցառումների ծախսեր 20000.0 հազ. դրամ
թ/ կրթական, մշակութային և սպորտային նպաստներ 4000.0 հազ. դրամ
ժ/ սոցիալական ֆոնդ 20000.0 հազ. դրամ
ի/ աղբահանում 149987.3 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 3998.1 հազ. դրամ
լ/ քաղաքացիական պաշտպանություն 1000.0 հազ. դրամ
խ/ գյուղատնտեսություն 1100.0 հազ. դրամ
ծ/ ճանապարհային տրանսպորտ 73578.1 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 3578.1 հազ. դրամ
կ/ փողոցների լուսավորում 39212.9 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 4212.9 հազ. դրամ
3. Հաստատել վարչական մասի ծախսերի գերազանցում եկամուտներին 14740.6 հազ. դրամ:
Վարչական մասում նախորդ տարվա պարտքերի մարմանն ուղղելուց հետո տարեսկզբի ազատ մնացորդի տարբերությունը 30863.4 հազ. դրամ տեղափոխել ֆոնդային մաս և վարչական բյուջեի ծախսերը հաստատել 1352608.3 հազ. դրամ:
Ֆոնդային մասի ծախսերը հաստատել 99430.1 հազ. դրամ, որից
ա/ շենքերի շինությունների կապիտալ նորոգում 9000.0 հազ. դրամ
բ/ ճանապարհային տրանսպորտ 57726.9 հազ. դրամ
որից նախորդ տարվա պարտքեր 2726.9 հազ. դրամ
գ/ վարչական սարքավորումներ 20703.2 հազ. դրամ
դ/ նախագծահետազոտական ծախսեր 2000.0 հազ. դրամ
ե/ պահուստային ֆոնդ 10000.0 հազ. դրամ
4. Ֆոնդային մասում ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը հաստատել` 22000.0 հազ. դրամ, որից
ա/ հողի իրացումից մուտքեր` 20000.0 հազ. դրամ
բ/ այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր` 2000.0 հազ. դրամ
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: