Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 9 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 81

Ավելացվել է: 8-12-2017, 16:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 514 |
29 նոյեմբերի 2017թ., ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով նյութապես աջակցելու զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը `
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1) զոհված ազատամարտիկների ընտանիքների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 100% արտոնություն:
2) վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 71,43% արտոնություն (7000-5000(71,43%)=2000(28,6%)) վճարման ենթակա գումար:
2. <<Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1)զոհված ազատամարտիկների ընտանիքների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 100% արտոնություն:
2) վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 50% արտոնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թվականի հունվարի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: