Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 9 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 80

Ավելացվել է: 8-12-2017, 16:28 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 478 |
29 նոյեմբերի 2017թ., ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մեղմացնել զոհված և վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման համար գանձվող վարձավճարի չափը, ինչպես նաև խթանելու ուսման բարձր առաջադիմությունը և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը `
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ներում ուսման վարձերի գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 100% արտոնություն;
2) Վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար ուսման վարձերի գծով սահմանել 50% արտոնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ հունվարի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: