Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի արաջին մասով 42-րդ կետով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով և նպատակ ունենալով ապահովել մանկապարտեզ հաճախող երեխաներին որակյալ, բարձր կալորիականությամբ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել սույն որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածներով ներկայացված Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդամթերքի անվանացանկը և օրական նորմաները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ-ի հունվարի 1-ից:
Ավելացնել մեկնաբանություն