Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 69

Ավելացվել է: 16-10-2017, 22:16 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 45 |
12 հոկտեմբերի 2017թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու բարեխիղճ հարկատուներին ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը.
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաշվի առնելով քաղաքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, Էջմիածին քաղաքի պարտաճանաչ դարձած հարկատուների տրամադրվում է արտոնություն` գույքահարկի գծով 5 557 563 /հինգ միլիոն հինգ հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր վաթսուներեք/ դրամի չափով, հողի հարկի գծով 2 133 657 /երկու միլիոն հարյուր երեսուներեք հազար վեց հարյուր հիսունյոփ/ դրամի չափով համաձայն կից ներկայացվող ցուցակների և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ.
<<Քանի որ Դուք հանդիսանում եք պարտաճանաչ հարկատու` Էջմիածնի քաղաքապետարանը Ձեզ տրամադրում է հարկային արտոնություն N գումարի չափով>>:
2. 2017թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2017թ-ի վերջին աշխատանքային օրը ներառյալ պարտաճանաչ հարկատու դարձած քաղաքացիները /ֆիզիկական անձիք/, որոնք ընդգրկված չեն վերը նշված ցուցակներում, կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում և նրանց նույնպես կտրամադրվի հարկային արտոնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: