Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 31

Ավելացվել է: 15-05-2017, 12:28 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 38 |
05 մայիսի 2017թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու թվով 4 Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, թվով 35 զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրել գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություն ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը:
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տրամադրել գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություն 239 276 /երկու հարյուր երեսունինը հազար երկու հարյուր յոթանասունվեց/ դրամ ընդհանուր գումարի չափով /կցվում են ցուցակները/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: