Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 21

Ավելացվել է: 19-04-2017, 12:07 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 512 |
11 ապրիլի 2017թ. ք.Էջմիածին


Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել`
1) Էջմիածնի քաղաքապետի 2017 թվականի ապրիլի 10-ի ««Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 147 որոշումը։
2) «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
2. «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Էջմիածին, Սուրբ Մ. Խորենացի թիվ 2/41 հասցեներում գտնվող 0,1132 քմ մակերեսով թանգարանային շենքը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:
3. Համաձայնություն տալ Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակել՝ Խաչիկ Մանուկյանին:
4.Հանձնարարել Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնին կատարելու համապատասխան ֆինանսական գործողություններ կապված ՀՈԱԿ-ի պետական գրանցման, կնիքի ձեռք բերման և այլ ծախսերի հետ:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: