Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 16

Ավելացվել է: 20-02-2017, 11:46 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 607 |
15 փետրվարի 2017թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18 հոդվածի 19-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին.

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածնի քաղաքապետարանի <<Կոմիտասի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի պարասրահների վարձակալության համար հայկական ժողովրդական պարը արտասահմանյանից առանձնացնելու նպատակով սահմանել երկու տեսակի վարձավճար`հայկական ժողովրդական պարարվեստի ոլորտում աշխատող խմբերի համար և արտասահմանյան պարարվեստի ոլորտում աշխատող խմբերի համար ամսվա կտրվածքով, համաձայն հավելվածի:
2. Պարասրահները յուրաքանչուր խմբերին տրամադրել շաբաթական 3 օր 3-ական ժամով:
Ուսումնական ժամերը սահմանելով
-աշխատանքային օրերին ժամը 14:00-20:00:
-հանգստյան օրերին ժամը 11:00-20:00:
Սահմանել կոմերցիոն ժամեր (անհատական պարապմունքներ) յուրաքանչյուր օր ժամը 11:00-14:00 և ժամը 20:00-21:00:
3. Սույն որոշման երկրորդ կետով սահմանված ժամերից դուրս հավելյալ ժամերի համար սահմանել 1000/հազար/ ՀՀ դրամ հավելավճար:
4. Պարախմբերի համար պարասրահներում պարտադիր անվճար տրամադրել
1)Տեխնիկա,
2)Հայելիներ,
3)Հանդերձարան,
4)Գույք,
5)Էլեկտրաէներգիա,
6)Ջեռուցում,
7)Սանհանգույց,
ինչպես նաև ապահովել պարասրահների մաքրությունը և սպասարկումը:
5.Յուրաքանչյուր նոր խմբին առաջին ամսվա համար պարասրահը տրամադրել անվճար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: